Էրդողանը շնորհավորել է ընդդիմադիր Իմամօղլուին

Աշխարհ 24.06.2019   13:42   157
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թվիթերի իր միկրոբլոգում շնորհավորել է Ազգային դաշինքի թեկնածու Էքրեմ Իմամօղլուին՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

«Ցանկանում եմ, որ այս ընտրությունները Ստամբուլի համար դառնան նոր հաջողությունների գրավական: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն հաղթանակած Իմամօղլուին շնորհավորանքներս եմ ուղղում: Ինչպես նախկինում, այս ընտրություններից հետո նույնպես Հանրապետական դաշինքի սկզբունքների շրջանակներում շարունակելու ենք մեր ուղին դեպի 2023թ.»,-գրել է Էրդողանը։

Հունիսի 23-ին տեղի ունեցած Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, ըստ Թուրքիայի Բարձրագույն ընտրական մարմնի հրապարակած տվյալների՝ Հանրապետա-ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ստացել է 4 միլիոն 741 հազար 868 ձայն (54.21%), իսկ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը՝ 3 միլիոն 935 հազար 453 ձայն (44.99%): Ընտրություններին 10 միլիոն 570 հազար 354 ընտրողներից մասնակցել է 8 միլիոն 925 հազար 63-ը:

«Երջանկություն» կուսակցության թեկնածու Նեջդեթ Գյոքչընարը ստացել է 47 հազար 829, իսկ «Հայրենիք» կուսակցության թեկնածու Մուստաֆա Իլքեր Յուջելը 14 հազար 545 ձայն:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Իմամօղլու


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon