Էրդողանը նոր ժամանակաշրջանի սկիզբ է կանխատեսել

Աշխարհ 20.03.2020   11:45   359

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի գնահատմամբ, աշխարհն արմատական փոփոխությունների շեմին է կանգնած և շուտով նոր ժամանակաշրջան կսկսվի։

Նրա կարծիքով, արևմտյան երկրները ժամանակին հոգ չտարան իրենց բնակրության համար և կորոնավիրուսով վարակվածներին թողեցին բախտի քմահաճույքին։ «Արևմտյան երկրներն իրենց պահում են «Ով կարող է, թող փրկվի» սկզբունքով»։

Էրդողանն ավելացրել է, որ կորոնավիրուսը կազդի աշխարհի կառուցվածքի վրա, որն արդեն սահմանի վրա է։ Մոլորակին փոփոխություններ են սպասվում ինչպես գլոբալ տնտեսական, այնպես էլ քաղաքական և հասարակական կառուցվածքում։



 Պիտակներ
         Էրդողան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon