Էրդողանը նոր դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր կուսակցապետի դեմ

Աշխարհ 12.01.2021   13:01   29

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ նոր դատական հայց է ներկայացրել Անկարայի առաջին ատյանի քրեական դատարան։

Թուրքական մամուլում տեղ գտած տեղեկության համաձայն՝ Էրդողանը Քըլըչդարօղլուից 1 մլն թուրքական լիրա (շուրջ 134․400 ԱՄն դոլար) է պահանջում որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Իսկ պատճառն այն է, որ ընդդիմադիր կուսակցապետը Էրդողանի մասին ասել էր «այսպես կոչված նախագահ»։

Միաժամանակ ԺՀԿ առաջնորդի դեմ բողոք է ներկայացվել Անկարայի գլխավոր հանրապետական դատախազություն՝ «հանրապետության նախագահին վիրավորելու» հոդվածի հատկանիշներով։

Նշենք, որ 2021թ․ հունվարի 10-ի Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր․ «Եթե մի երկրի այսպես կոչված նախագահը թիրախավորում է որոշակի լրատվամիջոցը՝ հայտարարելով․ «Ես այս թերթը չեմ կարդում, դուք էլ մի գնեք, մի կարդացեք», ուրեմն պատկերացրեք այդ երկրում մամուլի վրա գործադրվող ճնշման մակարդակը»։

Հիշեցնենք` վերջին տասնամյակներում Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից ռեկորդային թվով դատական հայցեր են ներկայացվել, որոնց ճնշող մեծամասնությունը ավարտվել է ի օգուտ Էրդողանի։

Արդյունքում Քըլըչդարօղլուն տարբեր թուրքական դատարանների որոշումներով պարտավորվել է միլինավոր լիրայի փոխատուցում վճարել Էրդողանին՝ վերջինիս վերաբերյալ իր ելույթներում հնչեցրած գրեթե բոլոր բացասական կամ քննադատական արտահայտությունների համար։

Աղբյուրը՝ ermenihaber.am


 Պիտակներ
         Էրդողան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb