Էրդողանը կոչ է արել ակտիվացնել Աստանայի գործընթացը

Աշխարհ 06.02.2020   11:30   346

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում կրկին ակտիվացնել Աստանայի ու Սոչիի գործընթացները: Այս հայտարարությունը Էրդողանն արել է Ուկրաինա կատարած այցի ընթացքում:

Սիրիայում տեղի ունեցող զարգացումների մասին խոսելիս Թուրքիայի նախագահը ուշադրություն է հրավիրել նաև փախստականների խնդրի վրա:

Ըստ նրա՝ Թուրքիան փախստականների ճգնաժամը հաղթահարելու համար թուրք-սիրիական սահմանին Սիրիայի կողմից 30-40կմ խորությամբ «բրիկետային տներ» է կառուցում, որոնցում պետք է տեղավորի սիրիացի փախստականներին:

Աղբյուրը՝ ermenihaber.am



 Պիտակներ
         Էրդողան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon