Էրդողանը հաստատել է ԱՄՆ նախատեսվող այցը

Աշխարհ 07.11.2019   15:40   96
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

ԱՄՆ և Թուրքիայի ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների վերաբերյալ մի շարք հարցեր, այդ թվում` տարածաշրջանային զարգացումները:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հաստատել է նոյեմբերի 13-ին նախատեսվող այցն ԱՄՆ և այս մասին գրառում է կատարել Twitter-ում:

Նա հույս է հայտնել, որ նոյեմբերի 13-ին կայանալիք այցի ընթացքում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում և տարածաշրջանային հարցերի շուրջ դրական արդյունքներ կգրանցեն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև և Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու պատճառով Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ օրինագիծ էր ընդունել:

Այդ կապակցությամբ Էրդողանը հայտնել էր, որ Թրամփի հրավերով նոյեմբերի 13-ին նախատեսվող հանդիպման շուրջ դեռևս որոշում չի կայացրել և «որոշ հարցականներ կան»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Էրդողան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon