Էրդողանը ԵՄ-ին կոչ է արել Բրիտանիային փոխարինել Թուրքիայով

Աշխարհ 13.01.2021   12:44   39

«Մենք չենք հրաժարվել Եվրամիությանը անդամակցելու մեր ցանկությունից», - երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին գրում է Pars Today-ը։

Նա հավելել է, որ «Բրեքզիթից հետո առկա անորոշությունը կվերանա միայն այն դեպքում, եթե Թուրքիան միանա ԵՄ-ին»:

«Իսլամաֆոբիան դառնում է եվրոպական արժեքների սև խոռոչը՝ միաժամանակ վտանգելով եվրոպական երկրներում բնակվող 6 միլիոն Թուրքիայի քաղաքացիների կյանքը», - ասել է  նա:

Չնայած 2005 թ.-ին մեկնարկել են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության պաշտոնական բանակցությունները, սակայն Անկարայի անդամակցության ճանապարհին դեռ կան մեծ խոչընդոտներ, ներառյալ՝ տարածքային և քաղաքական վեճերը Կիպրոսի հետ և քաղաքական վեճերը Հունաստանի հետ: Երկու երկրներն էլ Եվրամիության լիիրավ անդամներ են:


 Պիտակներ
         Էրդողան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb