Էրդողանը անիծել է Ավստրիայի կառավարությանը

Աշխարհ 18.05.2021   13:00   80

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նզովել է Ավստրիային՝ կառավարական շենքի վրա բարձրացված իսրայելական դրոշի պատճառով:

«Ես անիծում եմ Ավստրիայի կառավարությանը, որն Իսրայելի դրոշն է բարձրացրել կանցլերի վարչական շենքի վրա: Դա նշանակում է ձեզ նույնացնել ահաբեկչության հետ», – ասել է նա։

Ըստ Էրդողանի նման արարքով Վիեննան «փորձում է ստիպել մահմեդականներին վճարել իր կողմից իրականացված հրեական ցեղասպանության համար»:

Իսրայելի դրոշները բարձրացվել են կանցլերի դաշնային գրասենյակի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարության շենքի վրա՝ «ի նշան համերաշխության, քանի որ Իսրայելի դեմ ահաբեկչություններն արժանի են ամենախիստ դատապարտման»:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb