Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Պաղեստինին

Աշխարհ 22.05.2020   11:45   274

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ: Այս մասին տեղեկացնում է En Son Haber լրատվականը:

Նախագահները հեռախոսազրուցի ընթացքում քննարկել են թուրք-պաղեստինյան հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները:

Էրդողանն Աբասին վստահեցրել է, որ Թուրքիան շարունակելու է բոլոր ոլորտներում իր անվերապահ աջակցությունը հայտնել Պաղեստինին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:



 Պիտակներ
         Էրդողան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon