Էրդողանն ԱՄՆ-ից պահանջել է արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին

Աշխարհ 14.11.2019   15:11   138
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Hurriyet պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում հերթական անգամ ԱՄՆ-ից պահանջել է Թուրքիային արտահանձնել թուրք կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին

Էրդողանն այս պահանջին համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել:

«Մենք ցանկանում ենք, որ ԱՄՆ-ն մեզ արտահանձնի ահաբեկիչներին մեր պահանջով, ինչպես և մենք ենք արտահանձնում ԱՄՆ-ի պահանջով: Գյուլենի կազմակերպությունն ահաբեկչական կառույց է, որն անհաջող ոտնձգություն է կատարել Թուրքիայի սահմանադրական կարգի նկատմամբ, ինչի պատճառով մահացել են մեր 251 քաղաքացիները, իսկ 2193-ը ստացել են վնասվածքներ»,- նշել է թուրք Էրդողանը:

Հիշեցնենք՝ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:



 Պիտակներ
         Էրդողան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon