Էրդողանի կնոջը թանկարժեք Hermes պայուսակը բուռն քննարկումների առիթ է տվել

Աշխարհ 29.10.2020   21:48   49

Թուրքիայում սոցիալական ցանցերի օգտատերերը քննադատել են երկրի առաջին տիկին Էմինե Էրդողանին ֆրանսիական Hermes ապրանքանիշի 50 000 դոլար արժողությամբ պայուսակ օգտագործելու համար, գրում է ahvalnews.com կայքը։

«Էրդողանի՝ ֆրանսիական ապրանքները բոկոտի մասին կոչերից հետո ակնկալում ենք, որ Էմինե Էրդողանը Թաքսիմ հրապարակում կայրի ֆրանսիական արտադրության իր պայուսակները»,-իր թվիթերյան էջում գրել է թուրք օգտատերերից մեկը։

Հայտնի է, որ նմանատիպ հայտարարություններին արձագանքել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, որը նշել է, որ առաջին տիկինն առաջինը պետք է բոյկոտի ֆրանսիական ապրանքները։

Հիշեցնենք՝ թուրք-ֆրանսիական հարաբերություններում առաջացած լարվածության ֆոնին նախագահ Էրդողանը կոչ էր արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները:


 Պիտակներ
         Էրդողանի կնոջ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb