Էրդողանի համար շատ հարմար էր այդ ահաբեկիչներին ուղարկել Ադրբեջան

Հարցազրույց 01.10.2020   17:18   54

lragir.am-ի զրուցակիցն է զրուցակիցն է Ստամբուլի «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը

-Պարոն Էստուկյան, այս անգամ Թուրքիան ուղղակի ներգրավված է Արցախի դեմ պատերազմում: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:

-Թուրքիայի այս ներգրավվածությունը կարծես թե միայն Արցախի հետ կապված խնդիր չէ: Դուք էլ եք հետևել, որ վերջին ամիսների ընթացքում Սիրիայի հյուսիսային հատվածում, հետո դեպի Լիբիա, հետո Միջերկրական ծով, հետո նաև Էգեյան ծով Թուրքիան լուրջ խնդիրներ ունեցավ հարևան բազմաթիվ երկրների հետ, նաև, ինչու չէ, Ֆրանսիայի հետ: Հետևաբար, կարծես թե արկածախնդրության որոնում կա Թուրքիայում միջազգային հողի վրա, ամեն տեղ ցանկանում է խառնակիչ դեր խաղալ և այդ գործընթացի մեջ բոլոր ուղղություններում ձախողվեց, չհասավ իր  նպատակներին: Հիմա փորձում է նույնը անել Արցախի դեմ՝ կանգնելով Ադրբեջանի կողքին:

-Պոլսահայությունը հայտարարություն էր տարածել եւ իր մտահոգությունն էր հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Այո, մտահոգություն էր հայտնել, բայց դա միայն այս պահը նկատի ունենալիք խնդիր չէ: Պոլսահայերին սպառնացող վտանգը միշտ էլ կա: Մենք այս երկրում սովոր ենք այս երևույթին, որ երբ խնդիրները սրվում են, միշտ  վտանգ է սպառնում մեզ,  հիմա էլ է սպառնում: Հիմա էլ խուլիգան խմբեր կան, որոնք վանկարկումներով և այլն աղմուկ են բարձրացնում:

Սա այդքան էլ մեծ մտավախության խնդիր չէ այս պահին, բայց անշուշտ համայնքի հոգեբանությունը խանգարում է: Հայ հասարակությունը մտահոգ է, ես էլ անշուշտ մտահոգ եմ, բայց դա էական խնդիր չէ, էականը ճակատում առկա իրավիճակն է: Մենք ստիպված ենք իրադրությունը մեր հսկողության տակ պահելու, բայց թե ինչպես, չգիտեմ:

-Ընդհանրապես այս ամենը որքանով է Թուրքիայի հրահրմամբ տեղի ունենում:

-Մենք տեսնում էինք, որ Ալիևը վաղուցվանից էր սա ուզում: Նա իր վերջին հայտարարություններում հաճախ էր ասում, որ բանակցություններն ապարդյուն են և ստիպված են խնդիրը զենքով լուծել, երկրի գրավված տարածքը զենքով հետ վերցնել: Մյուս կողմից, Սիրիայից եկած ահաբեկիչները Իբլիդից են եկել և Իբլիդում իրենց շուրջ օղակը հետզհետե սեղմվում էր:

Պուտինը սպառնում էր մաքրել նրանցից Իբլիդը, որը նրանց վերջին հանգրվանն է: Եվ այս պայմաններում Էրդողանի համար շատ հարմար էր այդ ահաբեկիչներին ամսական 1500 դոլար վճարի դիմաց ուղարկել Ադրբեջան: 

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։



 Պիտակներ
         Պոլսահայեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb