Էրդողան. Թուրքիան հետամուտ է լինելու նոյեմբերի 10-ի համաձայնագրի կետերի իրականացմանը

Իրազեկիչ 25.03.2021   10:37   41

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով իշխող կուսակցության համագումարում, անդրադարձել է արցախյան թեմային՝ ասելով. «Նրանք, ովքեր ստանձնել էին լուծել այս ճգնաժամը Մինսկի եռյակի անվան տակ, 30 տարի շարունակ ոչինչ չարեցին բացի հարցն ավելի բարդացնելուց»: 

Էրդողանը, այնուհետև կրնկնելով նախկինում արտահայտած իր նույնաբովանդակ մտքերը, պնդել է, որ  իր ադրբեջանցի եղբայրներն են միշտ ջանքեր գործադրել ճգնաժամը երկխոսության և համաձայնության միջոցով լուծելու համար: 

Թուրքիայի նախագահը Հայաստանին մեղադրել է ժամանակ առ ժամանակ «Ադրբեջանի վրա հարձակումները շարունակելու և երկխոսության ուղիներն արգելափակելու մեջ»:

«Անցյալ տարվա վերջին ամիսներին, երբ Հայաստանի բանակը կրկին անցավ հարձակման, մենք, որպես Թուրքիա, մեր բոլոր հնարավորություններով կանգնեցինք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին: Թուրքիայի աջակցության և Ադրբեջանի պայքարի շնորհիվ, փառք Ալլահի, վերջ դրվեց այդ կեղտոտ բռնազավթմանը»,-ասել է նա:

Էրդողանը հայտնել է, որ  Թուրքիան հետամուտ է լինելու 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրի կետերի իրականացմանը: Նրա խոսքով՝ այդ գործընթացն էլ ավելի է ամրապնդել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը:

Աղբյուրը` Ermenihaber.am


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb