Էրդողան. «Ռուսաստանը Թուրքիայի գլխավոր գործընկերներից մեկն է»

Աշխարհ 03.12.2019   19:05   402

TASS-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին, ասել է, թե Ռուսաստանը Թուրքիայի գլխավոր գործընկերներից մեկն է։

«Սակայն, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ այլընտրանք չեն մյուս դաշնակիցների հետ հարաբերություններին։ Հակառակը՝ դրանք փոխլրացնող հարաբերություններ են»,- հայտարարել է Էրդողանը:

Այս հայտարարությունը թուրք առաջնորդն արել է Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Լոնդոն մեկնելուց առաջ, որտեղ դեկտեմբերի 3-4-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը:



 Պիտակներ
         Էրդողան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon