Էրդողան․ «Քրդերը փորձում են վնասել ռուս-թուրքական համագործակցությանը»

Աշխարհ 24.01.2019   12:34   293

Երեկ ուշ երեկոյան Մոսկվայում կայացել է է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այն ընթացել է դռնփակ պայմաններում։

Հանդիպմանը թուրքական պատվիրակությունից ներկա են եղել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը,Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը, գյուղատնտեսության և անտառային ռեսուրսների նախարար Բեքիր Փաքդեմիրլին, Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և Էրդողանի մամուլի խոսնակԻբրահիմ Քալընը։
Երկու երկրների նախագահներն այնուհետև մամուլի ասուլիս են տվել՝ հայտնելով հանդիպմանը քննարկվել են ռուս-թուրքական հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցեր։

Սիրիական խնդրի վերաբերյալ Էրդողանն ասել է, որ ԱՄՆ-ի զինուժի դուրսբերումը Սիրիայից դրական քայլ էր, որին կողմ է նաև Ռուսաստանը։ Նա կարևորել է պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և Սիրիայի քուրդ զինյալների դեմ։ Էրդողանի պնդմամբ՝ քրդերը փորձում են վնասել ռուս-թուրքական համագործակցությանը Սիրիայում։

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու, ինչպես նաև ապառազմականացված գոտի հայտարարված Իդլիբի հարցը։ Անվտանգության գոտու մասով, ըստ Էրդողանի, Ռուսաստանի հետ խնդիրներ չկան, քանի որ դրա ստեղծման նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է։

 



 Պիտակներ
         Պուտին-Էրդողան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon