«Երբ ճիշտ ժամանակը լինի ՆԱՏՕ–ն Աֆղանստանը կլքի». Ստոլտենբերգ

Աշխարհ 16.02.2021   16:10   46

ՆԱՏՕ-ն իր զորքերն Աֆղանստանից դուրս չի բերի «մինչև ճիշտ ժամանակ չգա»։ Այս մասին ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` հավելելով, որ «Թալիբան»-ը պետք է ավելին անի` Միացյալ Նահանգների հետ 2020 թվականի Խաղաղության համաձայնագրի պայմանները կատարելու համար, հայտնում է Al Jazeera–ն:

Ստոլտենբերգը վերոնշյալ հայտարարությունն արել է՝ ՆԱՏՕ-ի անդամ 30 պետությունների պաշտպանության նախարարների կողմից հարցի քննարկման նպատակով կայանալիք հանդիպումից առաջ։

Կայանալիք հանդիպումն կլինի Ջո Բայդենի` ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր ամենաբարձր մակարդակի բանակցությունները:

Առցանց համաժողովի օրակարգային գլխավոր թեման, Աֆղանստանում դաշինքի 9600 հոգանոց առաքելության ճակատագիրն է, այն բանից հետո՝ երբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը զորքերը դուրս բերելու մասին համաձայնության է եկել «Թալիբան» խմբավորման հետ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb