Երաշխիք չկա, որ երկրորդ անգամ չեք վարակվի․ նախարար

Իրադարձային 07.07.2020   12:19   138

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօրվա  ասուլիսին անդրադարձավ հարցին, թե հնարավո՞ր է արդյոք երկրորդ անգամ վարակվել կորոնավիրուսով։

Ըստ նախարարի՝ այս հարցի շուրջ աշխարհում դեբատը շարունակվում է․

«Մենք ամեն դեպքում նման արձանագրված դեպք չունենք: Արձանագրումները պետք չի դիտել միայն երկրի մասշտաբով, այլ ամբողջ աշխարհում:

Կրկնակի  վարակվելու հանգամանքը պայմանավորված է իմունիտետի երկարատեւությամբ: Քանի դեռ այդ հարցի պատասխանը չունենք, կրկնակի վարակվելու հնարավորության պատասխանը չունենք: Դրա համար պետք է զգույշ լինենք, քանի որ չենք կարող 100 տոկոս վստահ լինել, որ եթե վարակվել, լավացել ենք, նորից չենք վարակվի»,- ասաց նա։



 Պիտակներ
         վարակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb