Էրաղչի․ Հայաստան-Իրան ճանապարհը որևէ փոփոխության չի ենթարկվելու

Աշխարհ 14.11.2020   11:50   36

Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է. «Սոցցանցում հրապարակվում են սխալ քարտեզներ, որոնց համաձայն, ղարաբաղյան պատերազմի դադարեցման համաձայնագրի արդյունքում, խզվելու է Իրան-Հայաստան ցամաքային կապը: Այդ լուրերը կեղծ են և ունեն քաղաքական-քարոզչական հատուկ նպատակներ»:
Իրանի փոխարտգործանախար Աբբաս Էրաղչին, անդրադառնալով Հայաստանի ու Իրանի միջև սահմանային փոփոխությունների մասին շրջանառվող լուրերին, հայտարարել է. «Հայաստան-Իրան սահմանի փոփոխություն տեղի չի ունենալու»:
Նա հավելել է. «Ղարաբաղյան պատերազմի դադարեցման վերաբերյալ համաձայնագրում նշված է, որ նախատեսվում է Հայաստանի Սյունիքի մարղից տարանցիկ ճանապարհ ստեղծել դեպի Նախիջևանի ինքնավար տարածք: Իսկ այդ ճանապարհի անվտանգությունն ապահովելու են ռուս  խաղաղապահները»:
Էրաղչին ներկայացրել է նաև այն քարտեզը, որ ներկայումս գոյություն ունի և  շարունակելու է գործել նաև հետագայում:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb