Երևանյան շուկաների հասցեները

Իրազեկիչ 09.01.2020   11:00   990
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է մայրաքաղաքի վարչական շրջանների այն շուկաների և տարածքների հասցեները, որտեղ օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրանակացնել առևտուր՝ վճարովի կամ անվճար հիմունքներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Շուկաների և վաճառքի համար սահմանված տարածքների հասցեները՝ ստորև.

  1. Աջափնյակ - Շինարարների 15: Վարձավճարը՝ օրական 500 դրամ:
  2. Ավան - նախատեսվում է կազմակերպել Տաշքենդի փողոցին հարակից տարածքում:
  3. Կենտրոն - Խորենացի 35, «Երևանի թիվ 2» (Գումի կամ Հայկական) շուկա: Համաձայն շուկայի տնօրինության տրամադրած տվյալների` առկա է մոտավորապես 300-400 ազատ տաղավար, որոնց համար վարձավճարը սահմանվում է՝ սկսած 200 դրամից: Շուկայի տնօրինությունը պատրաստակամ է առաջին մեկ ամիսը տարածքները տրամադրել անվճար:
  4. Նուբարաշեն - 12 փողոցի 3-րդ և 2-րդ շենքերի, 11փողոցի 16 շենքի հարակից տարածք, անվճար:
  5. Նոր Նորք - Սաֆարյան փող. «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամաս /500 դր./ «Երևան Սիթի» սուպերմարկետի նկուղ անսահմանափակ տեղեր, մեծածախ շուկա՝ ժամային սահմանափակմամբ: Նախատեսվում է ևս մեկ շուկա կազմակերպել 7-րդ զանգվածի տարածքում:
  6. Էրեբունի - Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակի հատվածում գործում է շուկա:
  7. Քանաքեռ-Զեյթուն - Դրոյի 19 շենքի դիմաց
  8. Շենգավիթ - Չեխովի փող. 17/6, Ս. Տարոնցու փող., մետրոյի Շենգավիթ կայարանի դիմաց, Արտաշիսյան փող. 86/6-ի դիմաց
  9. Դավթաշեն - Նորաբաց շուկա , 2 թաղ. 45/7 շ. հարևանությամբ: Ազատ տաղավար՝ 20 հատ
  10. Արաբկիր - Կոմիտաս 53, արժեքը՝ 300-1000 դրամ (առաջին մեկ ամիսը անվճար), Կոմիտաս 55, Հակոբյան 3 (500 դրամ՝ մեկ գծամետրը), Գյուլբենկյան-Սունդուկյան խաչմերուկ, Հր. Քոչար-Փափազյան խաչմերուկ, Տիգրանյան-Մամիկոնյանց խաչմերուկ:



 Պիտակներ
         Երևան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon