Երևանյան այգում ԱՄՆ 3 քաղաքացիների հետապնդել են

Իրադարձային 17.06.2019   11:51   321

Երեւանում հունիսի 16-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության ծառայողները Բեյրութի փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ իրենց են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ Երևանի 2800-ամյակին նվիրված այգում մի քաղաքացի անհանգստացնում է իրենց և իրենցից մեկի նկամամբ էլ կատարել է անառակաբարո գործողություններ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ «կարմիր բերետները» նշված գործողությունները կատարելու կասկածանքով հայտնաբերել և Կենտրոնի ոստիկանոթյուն են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 24-ամյա Վահան Խ.-ին։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանների օգնությանը դիմած անձինք ԱՄՆ քաղաքացիներ են։ Նրանք են 17-ամյա Ք. Շ.-ն, 15-ամյա Ք. Ք.-ն և 18-ամյա Ս. Բ-ն, իսկ Ք. Շ.-ն հայտնել է, որ իր նկատմամբ է Վահան Խ,-ն անառակաբարո գործողություններ կատարել:

Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում:



 Պիտակներ
         այգի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb