Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցով

Պատահարներ 19.09.2020   12:28   60

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժաը 00։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են հնչել Պարոնյան փողոցում գտնվող «Դվին» հյուրանոցի դիմաց։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայրի զննությամբ քննիչը հայտնաբերել է դեռևս չպարզված ատրճանակի պահեստատուփ, որի մեջ եղել է 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ 9 մմ տրամաչափի չկրակված փամփուշտ և 1 հատ 9 մմ տրամաչափի պարկուճ։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել են, որ Երևանի բնակիչ՝ 33-ամյա Գեղամ Կ-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, դեռևս չպարզված հրազենից կրակոց է արձակել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Դավիթ Պ-ի, ինչպես նաև ինքնությունը չպարզված մի քանի անձանց ուղղությամբ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Դավիթ Պ-ին, Գեղամ Կ-ին և մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, քննիչի որոշմամբ նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն։



 Պիտակներ
         կրակոց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb