Երևանում տեղի կունենա Կապի տարածաշրջանային համագործակցության կոմիտեի 14-րդ նիստը

Իրադարձային 22.01.2019   11:00   266

Երևանում հունվարի 22–25-ը տեղի կունենա ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) կոմիտեի 14-րդ նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Նիստի աշխատանքներին կմասնակցեն 100-ից ավելի ներկայացուցիչներ ԱՊՀ անդամ պետություններից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Կապի տարածաշրջանային համագործակցությունից, Հեռահաղորդակցության Միջազգային Միությունից, բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, հյուրեր միջազգային այլ կազմակերպություններից:

Նիստի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 22-ին՝ ժամը 09.00-ին, «Իբիս» հյուրանոցում։

Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը, ԿՏՀ-ի գլխավոր քարտուղար Նուրիդին Մուխիդինովը։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon