Երևանում տաքսու վարորդը քաղաքացու է ծեծել

Պատահարներ 28.03.2020   12:06   862

Երևանում տաքսու վարորդը ծեծել է քաղաքացուն` ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Կիևյան փողոցի 12-րդ շենքի դիմաց, որտեղ նա փորձել է կայանել ավտոմեքենան:

Առաջացած վիճաբանության ընթացքում տաքսու վարորդը բռունցքով մի քանի անգամ հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին և գլխի տարբեր հատվածներին, այնուհետև՝ սուր կտրող ծակող գործիքով մի քանի անգամ հարվածել է Խաչատրյանի աջ թևի բազկի հատվածին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տաքսու վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հովածով՝ ծեծի համար:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկել դատարան:

Նշենք, որ տաքսու ծառայություն մատուցող անձը նախկինում մեկ անգամ արդեն դատվածություն ունեցել է: Ճիշտ է, այն մարվել է, բայց դատապարտված է եղել զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պատրաստելու, պահելու համար:



 Պիտակներ
         ծեծ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon