Երևանում թալանել են Վրաստանի դեսպանի ավտոմեքենան

Իրադարձային 04.02.2020   10:22   101

Փետրվարի 2-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բացահայտել են Հայաստանում Վրաստանի դեսպանի ավտոմեքենան թալանելու դեպքը:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված գողությունը կատարելու կասկածանքով կենտրոնականի ոստիկանները Հյուսիսային պողոտայից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 22-ամյա Գեղամ Ս.-ին:

Պարզվել է, որ 1 օր առաջ վերջինս Թումանյան փողոց 27 հասցեի բակում կայանված Mercedes E220 մակնիշի 14 D 001 AM համարանիշի ավտոմեքենայի վրայից գողացել է կողային հայելիները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են Հայաստանում Վրաստանի դեսպանատան հաշվեկշռում և սպասարկում է դեսպանին:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 



 Պիտակներ
         Վրաստանի դեսպան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon