Երևանում սյուների և ծառերի վրա գովազդային պաստառները կարգելվեն

Իրադարձային 25.03.2020   13:03   118

Այսօր Ազգային ժողովը երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է փոփոխությունները «Գովազդի մասին» օրենքում: Փոփոխություններին կողմ է քվեարկել 114 պատգամավոր, 1-ը դեմ է եղել:

Նոր օրենքի համաձայն՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կարգելվի առանց Երեւանի քաղաքապետարանի թույլտվության ցանկացած տեսակի եւ չափի առեւտրային բնույթի արտաքին գովազդ տեղադրել:

Գովազդ, մասնավորապես, կարգելվի տեղադրել ընդհանուր օգտագործման տարածքներում, սյուների, էլեկտրասյուների, ցանկապատերի, ծառերի վրա, ինչպես նաեւ ցանկացած այլ հասարակական վայրում, բացառությամբ` այդ նպատակի համար նախատեսված պաստառների եւ տախտակների, որոնք տեղադրված են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում եւ վարչական շրջաններում: . Խախտողները կտուգանվեն 100 հազար դրամի չափով:



 Պիտակներ
         գովազդային


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon