Երևանում սուպերմարկետի մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Իրադարձային 23.06.2020   11:37   201

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հունիսի 22-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Մինչ բժիշկներն օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արամայիս Պ-ն է, և քրեական հետախույզները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 10։30-ի սահմաններում Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող «Տիտան» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Արամայիս Պ-ի և Երևանի բնակիչ՝ 38-ամյա Հրանտ Ա-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս դանակով հարվածել է Արամայիս Պ-ին։

Նոր Նորքի ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ կասկածյալը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

 



 Պիտակներ
         սուպերմարկետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb