Երևանում շուրջ 440 վթարային ծառ կա

06.03.2019   14:06   267

Մարտի 5-ից մայրաքաղաքում մեկնարկել է գարնանային էտը: Այս տարի նոր մոտեցում կցուցաբերվի էտված ճյուղերի հարցում. դրանք տեղում կմանրացվեն: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։

Գարնանային էտի շրջանակում կհատվեն մայրաքաղաքում առկա չորացած և վթարային ծառերը, որոնք 2018թ. աշնանն իրականացված գույքագրման համաձայն՝ մայրաքաղաքում շուրջ 440 են։

«Բոլոր այն ծառերը, որոնք վնասված են, չորացած են, պիտի ազատվենք այդ ծառերից, և դրանց փոխարեն անմիջապես պետք է կատարենք համալրում տվյալ տարածքին համապատասխան նոր ծառերի տնկիներով: Մենք տպավորություն ստեղծելու խնդիր չունենք, իբր ունենք շատ ծառեր»,- ասել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը:

Քաղաքացիներին անհանգստություն չպատճառելու համար էտման աշխատանքները հիմնական պողոտաներում ու փողոցներում կիրականացվեն երթևեկության  ոչ բանուկ ժամերին կամ հանգստյան օրերին:

 



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon