Երևանում փլուզվել է ջրամբարի արտաքին պատը

Իրադարձային 06.04.2020   11:12   129

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն երեկ ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 49ա տան մոտակայքում գտնվող չշահագործվող ջրամբարի արտաքին պատը:

ԱԻ նախարարության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ փլուզված է հայտնաբերվել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հաշվեկշռում գրանցված չշահագործվող ամենօրյա կարգավորիչ ջրամբարի արտաքին պատի (10 քմ) մոտ 6 քմ հատվածը:



 Պիտակներ
         փլուզում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon