Երևանում մեքենա է այրվել

Պատահարներ 25.12.2020   12:05   65

Դեկտեմբերի 25-ին, ժամը 01:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղբայրության փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Եղբայրության փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։29-ին, մարվել՝ 03։36-ին։ Այրվել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Անդրանիկ Ս․, ծնված 1967 թ․) սրահը և շարժիչի հատվածը։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb