Երևանում մեքենա է այրվել

Պատահարներ 13.11.2020   11:20   28

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 02:24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 15/1 շենքի դիմաց այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։38-ին, մարվել՝ 02։59-ին։

Այրվել են ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահը՝ մասամբ։


 Պիտակներ
         Երևան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb