Երևանում մատուցողը դանակահարել է իր 3 գործընկերներին

Իրադարձային 23.08.2019   13:42   144
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երեւանում, օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորներն են Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 23-ամյա Ռաֆիկ Թ.-ն, ով «կրծքավանդակի «աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ է ընդունվել, Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Դավիթ Թ.-ն, ով հիվանդանոց է ընդունվել «կրծքավանդակի ձախ մասի կտրած վերք» ախտորոշմամբ, եւ Երեւանի բնակիչ՝ 24-ամյա Հակոբ Գ.-ն, ով հիվանդանոց է ընդունվել «Ձախ թիակի շրջանում կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ։

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության աշխատակիցները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը, ժամը 22։30-ի սահմաններում Դավիթաշեն 4-րդ թաղամասում գործող «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել նույն ռեստորանի աշխատակցի՝ Երեւանի բնակիչ, 30-ամյա Արկադի Ա.-ի հետ, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել եւ մարմնական վնասվածքներ է պատճառել նշված անձանց։

Ոստիկանններն ու քննիչները ժամերի ընթացքում հայտնաբերել են Արկադի Ա.-ին եւ բերման ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ նա և բոլոր վիրավորները աշխատում են «Արայի ամրոց» ռեստորանային համալիրում՝ որպես մատուցողներ։

Արկադի Ա.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         դանակահարություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon