ՀՀ-Իրան. Երևանում կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները

Իրադարձային 30.10.2020   16:48   46

Հոկտեմբերի 30-ին Երևանում կայացան հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ իրանականը՝ Իրանի ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև երկկողմ տնտեսական օրակարգին և մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կարևոր հարցերի շուրջ:

Կողմերը կարևորեցին երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակականության ապահովումը:


 Պիտակներ
         ՀՀ-Իրան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb