Երևանում «Ջոինթ Սիսթեմս» ՍՊԸ-ից մոտ 3 մլն դրամ են հափշտակել

Իրադարձային 10.01.2020   10:34   294
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երևանում հունվարի 8-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել:

Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ Գրիգոր Ե.-ն և հայտնել, որ հունվարի 7-ի ժամը 18։30-ից մինչև հունվարի 8-ի ժամը 09։40-ն ընկած հատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով ներս են մտել Ա. Ավետիսյան փողոցի 36 շենքի իր տարածք և այնտեղից հափշտակել մոտ 3 մլն դրամ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փաստի առթիվ քննիչ Իսկոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանություն ահազանգած Գրիգոր Ե.-ն աշխատում է «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության գործակալական բաժնի ղեկավար, իսկ տարածքը, որտեղից հափշտակել են գումարը, պատկանում է «Ջոինթ Սիսթեմս» ՍՊԸ-ին և կատարված դեպքի մասին նշված ՍՊԸ-ի տնօրեն Ռ. Գրիգորյանից ոստիկանությունում հաղորդում է ընդունվել։



 Պիտակներ
         հափշտակություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon