Երևանում հետախուզման մեջ գտնվող քաղաքացին երեխայի է պատանդ վերցրել
Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներով Արաբկիր վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում հետախուզվողին վնասազերծելու ժամանակ փաստի առջև են կանգնել։
Ինչպես տեղեկացնում է shamshyan. com-ը հետախուզման մեջ գտնվող անձը երեխայի է պատանդ վերցրել և հրաժարվում է հանձնվել ոստիկաններին։
Նրա հետ բանակցություններ է վարում ՀՀ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր