Երևանում հայտնաբերվել է Ռուսաստանի ԱԴԾ գեներալ-լեյտենանտի աղջկա դին

Իրադարձային 12.04.2021   10:07   45

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 17:40-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցի շենքերից մեկի պատշգամբում կնոջ դի կա:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ մահացած Ժ.Հ.-ի հայրը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) գեներալ-լեյտենանտ է:

Ատրճանակը, որը հայտնաբերվել է, որպես պարգևատրում, տրված է նրա հորը:  

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե՝ սպանություն, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb