Երևանում հարգանքի տուրք է մատուցվել Հիրոսիմայի զոհերի հիշատակին

Իրադարձային 06.08.2019   13:22   80
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայ երեխաների ձեռքով պատրաստված «Խաղաղության լապտերները» կուղևորվեն Ճապոնիա, որտեղ ճապոնացի երեխաների կողմից կհանձնվեն ջրին և, նավարկելով, աշխարհին կհիշեցնեն Հիրոսիմայում և Նագասակիում ատոմային ռումբերի պայթյուններից զոհվածների մասին:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 6-ին Երևանում տեղակայված «Խաղաղության ուխտի» հուշաքարի մոտ տեղի ունեցած ոգեկոչման արարողության ընթացքում ասաց Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը:

«74 տարի առաջ հենց այս օրը մարդկության պատմության մեջ առաջին անգամ ճապոնական Հիրոսիմա քաղաքում կիրառվեց հրեշավոր մի զենք` ատոմային ռումբ անունով, երեք օր անց` օգոստոսի 9-ին երկրորդ ռումբը հիմնահատակ արեց նաև Նագասակի քաղաքը: Ողջ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում զոհերի թիվն անցավ 60 մլնը, և սրանք ընդամենը չոր փաստեր են, որոնք գրանցված են աշխարհի գրեթե բոլոր դասագրքերում, և չկան տեղեկություններ այն մասին, թե 60 մլն զոհերից բացի, քանի մլն երեխաներ որբացան, նրանցից քանիսը հաշմանդամություն ձեռք բերեցին կամ զրկվեցին իրենց տնից, տեղից, հարազատներից, հայրենիքից, երջանիկ ապագայից:

Անհրաժեշտ է չդադարել ոգեկոչել զոհերի հիշատակը, պահանջել ճանաչում, ճշմարտությունը փոխանցել սերունդներին, քանի որ, եթե մոռանանք, և չհիշենք անմեղ զոհերին, չհարգենք նրանց հիշատակը, մենք կսպանենք նրանց երկրորդ անգամ: Յուրաքանչյուր տարի մեր երեխաների կողմից պատրաստված գունագեղ ձեռակերտ լապտերներն ուղևորվում են Ճապոնիա, ժամեր հետո հայ երեխաների նկարազարդ լապտերները ճապոնացի երեխաների ձեռքով հանձնվում են ջրին Հիրոսիմայում, և գետով նավարկելով հիշեցնում ատոմային ռումբի զոհերի մասին»,-նշեց կենտրոնի նախագահը:  

«Հիկարի» կենտրոնի սաները հայերեն և ճապոներեն լեզուներով խաղաղության հոքուներ ընթերցեցին՝ նվիրված ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին և խաղաղության պահպանմանը ողջ աշխարհում, այնուհետև թղթե կռունկներին ամրացված հոքուները տեղադրվեցին զբոսայգում գտնվող «Խաղաղության ուխտ»-ի հուշաքարին:

Ոգեկոչման արարողությանը ներկա էին Հայաստանում Ճապոնիայի փոխդեսպանը, ճապոնացի զբոսաշրջիկներ և այլք:

1945թ. օգոստոսի 6-ին և 9-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ԱՄՆ զինվածուժերը ատոմային ռումբեր գցեցին Ճապոնիայի Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա: Հիրոսիմայում զոհվածների թիվը 90-166 հազար էր, իսկ Նագասակիում՝ 60-80 հազար:




 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon