Երևանում հարբած վարորդը «Գազել»-ով բախվել է ծառին. կա 7 վիրավոր

Հրատապ 05.02.2020   11:25   1702

Այսօր Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարեւանությամբ գտնվող կամրջի վրա, բախվել են 59-ամյա Օնիկ Ադամյանի վարած թիվ 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի եւ 29-ամյա Ռաֆիկ Մեսրոպյանի վարած Honda Fit մակնիշի 36 FՍ 345 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով «Գազել»-ի վարորդն ու նրա 6 ուղևորները նախ տեղում բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ «Գազել»-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։



 Պիտակներ
         «ԳԱԶել»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon