Երևանում երիտասարդ աղջիկն ու տղան այրում աղբամանները (տեսանյութ)

03.06.2020   18:15   123

Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ եւ կից գրառում կատարել․

«Քրեական օրենսգիրք, Հոդված 185. Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը

Մայիսի 28-ին այրել էին մայրաքաղաքի Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված 4 աղբամաններն ու վնասել այդտեղ գործող սուպերմարկետի ապակիները:

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ամեն աղբամանը ձեռք բերելու համար համայնքային բյուջեից շուրջ 95 հազար դրամ է ծախսվում։ Երևանի քաղաքապետարանը նաև զգուշացնում է, որ համայնքային գույքը վնասելու ամեն դեպքով դիմում է ոստիկանություն և հետևողական է, որ համայնքային գույքը վնասողները ենթարկվեն պատասխանատվության։

Տվյալ դեպքով ոստիկանությունը արդեն հայնտաբերել է աղբամանները վառողներին, որոնք տվել են խոստովանական ցուցմունք։ Նախապատրաստվում են նյութեր»։



 Պիտակներ
         աղբաման


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb