Երևանում ծնվել է արցախցի ընտանիքի 8-րդ զավակ Միքայելը

Իրադարձային 30.10.2020   16:10   40

Երևանում ծնվել է Արցախցի ընտանիքի ութերորդ  զավակը՝ Միքայելը։

Մայրը պատմում է՝ որդին ծնվել է հոկտեմբերի 26-ին, 3.8 կգ քաշով և 51 սմ հասակով։

«Ցանկանում եմ, որ մայրերը շատ զավակներ ունենան, որովհետև ապագայի զինվորներ են»,- նշում է փոքրիկի մայրը՝ Լուսինեն։

Նրա խոսքով, իրենք այժմ անհամբեր սպասում են Արցախ գնալուն, իրենց հողին  ու տներին հասնելու համար։

Բազմազավակ մայրը երեխաների հետ Երևան է հասել Մարտակերտից, պատերազմի երկրորդ օրվա ընթացքում.

«Առավոտ շուտ 6.30 սկսել են կրակել, երեխեքը քնած էին, դե արդեն զարթնեցին, ով ինչ կարողացավ հագավ...»։

Նորածին որդուն հայրը դեռ չի տեսել, կամավոր ռազմաճակատ է մեկնել, և այնտեղ է։

«Հպարտ եմ, որ այնտեղ է, չի եկել։ Կարող է թողնել գալ, բայց չէ, պիտի մնա, օգնի մեր տղերքին, մեր ժողովրդին, որ հաղթենք»։

Մանրամասն՝ «Զինուժ մեդիայի» տեսանյութում։


 Պիտակներ
         արցախցի ընտանիք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb