Երևանում Չեխիայի քաղաքացուհին ենթարկվել է ավազակային հարձակման

Իրադարձային 04.06.2019   16:16   233

Հունիսի 2-ին՝ ժամը 19.20-ին, ոստիկանության կրթահամալիրից Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ իրենց է դիմել օտարերկրյա մի քաղաքացուհի եւ խնդրել ոստիկանության օգնությունը:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին Չեխիայի Հանրապետության քաղաքացին հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 18.30-ին, Գևորգ Չաուշի փողոցում նստել է անհայտ մակնիշի ավտոմեքենա, որ ուղևորվի Կենտրոն, սակայն Սասունիկ գյուղ տանող ճանապարհին մեքենայի վարորդը և ուղևորը դանակի սպառնալիքով հափշտակել են իր ուսապարկը, որի մեջ եղել են լուսանկարչական սարք, բջջային հեռախոս եւ անձնական իրեր:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երեւան քաղաքի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզային վարչությունների ու Մաշտոցի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 3-ին Աշտարակ քաղաքի Բագավան թաղամասից, ավազակություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման են ենթարկվել Աշտարակ քաղաքի բնակիչներ Արտակ Ա.-ն, Տիգրան Ն.-ն եւ Գրիգոր Ի.-ն:

Նրանք ձերբակալվել են:

Կատարվում են նախաքննություն:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb