Երևանում ամենօրյա ռեժիմով իրականացվում է տրանսպորտի ախտահանում

Իրադարձային 27.05.2020   11:30   523

Երևանում ամենօրյա ռեժիմով պարտադիր իրականացվում է հանրային տրանսպորտի, մետրոյի վագոնների և կայարանների խորքային ախտահանում` պարետի ցուցումներին համապատասխան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը նշեց.

«Երևան համայնքում սպասարկվող բոլոր տրանսպորտային միջոցները մասնագիտացված կառույցի կողմից խորքային ախտահանվում են։ Մասնավոր հատվածը սեփական տրանսպորտային միջոցների շարժակազմի ախտահանումն իրականացնում է իր միջոցների հաշվին։ Պարետի ցուցումի համապատասխան՝ բոլոր տրանսպորտային միջոցների շարժակազմերում մուտքի մոտ տեղադրված են ալկոգելեր։ Ուշադրություն է դարձվում նաև վարորդներին ու ուղևորներներին, որպեսզի նրանք լինեն դիմակներով և ձեռնոցներով։ Այդ հսկողությունն իրականացնում է ոստիկանությունը և տեսչական մարմինը՝ համագործակցելուվ նաև Երևանի քաղաքապետարանի հետ»,- նշեց Գալստյանը։

Նրա խոսքով՝ իրականացված ստուգումների արդյունքում լինում են խախտումներ, սակայն դրանք շատ չեն։ Գալստյանը տեղեկացրեց, որ մայիսի 24-ին ոստիկանության կողմից հայտնաբերվել է խախտում կատարած 2 տրանսպորտային միջոց, իսկ մայիսի 25-ին՝ 3 ավտոբուս, որոնք տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք։

Ընդհանուր առմամբ՝ միջերթային ախտահանումներն իրականացնում են տրանսպորտային կազմակերպությունները իրենց միջոցներով։



 Պիտակներ
         տրանսպորտի ախտահանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb