Երևանում 20-ամյա տղան գոտիով փորձել է խեղդել 14-ամյա քրոջը

Պատահարներ 10.06.2021   12:11   503

Երեւանում հունիսի 9-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել. ժամը 16։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայից ոստիկանության Նոր նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ակնակապիճային շրջանի այտուցվածություն, ենթամաշկային հեմատոմա 2 կողմից, պարանոցի աջ հատվածում հեմատոմային նշաններ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 14-ամյա Սոնա Ս-ն է։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ հունիսի 7-ին Սոնա Ս-ի եղբայրը՝ 20-ամյա Տ. Ս-ն, գոտիով փորձել է խեղդել քրոջը։ 

Փաստի առթիվ ոստիկանության Նոր նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb