Երևանում 15-ամյա աշակերտը դանակահարել է համադասարանցուն

Պատահարներ 25.09.2020   12:50   58

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, սեպտեմբերի 24-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի միջին երրորդականի, ձախ ազդրի վերին երրորդականի, հետույքի ձախ մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա երեխա։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։

Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, Արաբկիրի ոստիկանության անչափահասների գործերով և քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, Երևանում գործող դպրոցներից մեկի 10-րդ դասարանի աշակերտ, 15-ամյա Դավիթ Մ-ն է։ 

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13։30-ի սահմաններում նշված դպրոցի մոտ վիճաբանության ժամանակ Դավիթ Մ-ին նշված վնասվածքները պատճառել է նրա համադասարանցի, 15-ամյա Էրիկ Յ-ն, ով ոստիկանների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ կատարվածի մասին տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել նաև հանցագործության գործիքը։

Վերջինս բաց է թողնվել։



 Պիտակներ
         դանակահարել


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb