Երևանի քաղաքապետարանը հակադարձում է հրապարակմանը

Տեսանկյուն 07.11.2019   15:03   95
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում արձագանքել է «168 ժամ»-ի հրապարակմանը՝ Երեւանի քաղաքապետի՝ ինքնաթիռով Վրաստան մեկնելու մասին: Գրառման մեջ ասված է․

««168 ժամ»-ը լուր է տվել Երևանի պատվիրակության՝ հոկտեմբերի սկզբին Թբիլիսիի կատարած այցի վերաբերյալ՝ հարևան երկրի մայրաքաղաք ինքնաթիռով մեկնումը փորձելով ներկայացնել որպես շռայլություն:

Նախ՝ ֆիքսենք, որ մեքենաներով մեկնումը մի շարք լրացուցիչ ծախսեր է պահանջում, այդ թվում՝ վարորդների սնունդն ու գիշերակացը, ինչը չկա ինքնաթիռով մեկնման դեպքում:

Բացի դրանից, մեքենայով մեկնելու պարագայում ամբողջ պատվիրակությունը պետք է Երեւանից դուրս գար մեկ օր առաջ՝ Թբիլիսիում պաշտոնական միջոցառումներին հասցնելու համար: Հետևաբար, պատվիրակությունը առնվազն մեկ ավել օր պետք է ծախսեր՝ համապատասխան ֆինանսական հետեւանքներով հանդերձ, կրկին՝ գիշերակաց, սնունդ եւ այլն: Եվ էստեղ դեռ հարց է՝ իրականում որ տարբերակն է ավելի էժան նստում համայնքի վրա:

Ինչ վերաբերում է քաղաքապետի տրանսպորտային ծախսերի արդյունավետությանը՝ առհասարակ. ստորեւ 2018-ի հունվար-սեպտեմբերին Երեւանի քաղաքապետին սպասարկող մեկ (!) մեքենայի ծախսերն են՝ համեմատած քաղաքապետ Հայկ Մարությանին 2019-ի նույն ժամանակահատվածում սպասարկած երկու (!) մեքենաների վառելիքի ծախսի հետ:

Ըստ այդմ, 2018-ի ինը ամիսների ընթացքում ծախսվել է 5740 լիտր բենզին (420դր/լ հաշվով՝ 2 213. 400 դրամ), իսկ 2019-ի ինն ամիսներին ծախսվել է 1640 լիտր բենզին՝ մոտ 688 800 դրամի: Այսպիսով, քաղաքապետ Հայկ Մարությանի ծառայողական 2 մեքենաները հաշվետու ժամանակահատվածում ծախսել են մոտ 3,5 անգամ պակաս վառելիք, քան նախորդ քաղաքապետին սպասարկող մեկ մեքենան»:

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Հայկ Մարության


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon