Երևանի փողոցներում ժամանակավոր փոսալցման աշխատանքներ են ընթանում

Իրադարձային 30.01.2019   18:00   331

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի փողոցներում այս օրերին ժամանակավոր փոսալցման աշխատանքներ են ընթանում:

Ըստ հաղորդագրության, այդ աշխատանքներն իրականացնում են նախորդ տարիներին տվյալ տարածքների ասֆալտապատումը կատարած շինարարական ընկերությունները՝ սեփական միջոցներով, Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն:

«Ավելի ուշ, երբ եղանակային պայմանները կլինեն նպաստավոր, կմեկնարկեն ասֆալտապատման հիմնական աշխատանքները: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը», - ասված է հաղորդագրությունում:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon