Երևանի մետրոպոլիտենը փակ է

Իրադարձային 01.04.2020   11:35   139

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  գրել է մետրոպոլիիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ՓԱԿ է։ Հարգելի ընկերներ, պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

Նոր որոշմամբ ՝ 

  • Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:

Շարունակե՛ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»,- գրել է Տաթև Խաչատրյանը:



 Պիտակներ
         մետրոպոլիտեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon