Երևանի բնակարաններից մեկում կախված դի են գտել

Պատահարներ 18.12.2019   10:10   320

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 17-ին, ժամը 21:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 34 շենքի բնակարաններից մեկում կախված քաղաքացի կա:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Բնակարանի խոհանոցում հայտնաբերվել է 1967 թ. ծնված Արմենակ Ն.-ի դին (գազատար խողովակից կախված): Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դին տեղի ուժերով իջեցրել են:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը մահացածի հարազատներին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:



 Պիտակներ
         դի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon