Երևանի 154 մանկապարտեզը հանձնվել է համայնքի ենթակայությանը

Իրադարձային 08.09.2020   12:19   45

«Երևանի թիվ 154 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ»-ը հանձնվել է վարչական շրջանի ղեկավարությանը: Այս մասին որոշումը Երևանի ավագանին կայացրել է այսօր՝  միաձայն քվեարկությամբ:

«Երևանի թիվ 154 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի «Երևանի ենթակայության կազմակերպությունները Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը
հանձնելու և լիազորություններ պատվիրակելու մասին» N182-Ն որոշման հավելվածի 204-րդ կետի համաձայն՝ հանձնվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ենթակայությանը և լիազորություններ են պատվիրակվել այդ կապակցությամբ: Սակայն Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի օգոստոսի 10-ի «Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի N182-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել վերոնշյալ որոշման հավելվածի 204-րդ կետը, ինչի արդյունքում «Երևանի թիվ 154 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերադարձվել է Երևանի ենթակայությանը:

Հետևաբար` վերոնշյալ որոշման ընդունման արդյունքում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը որևէ իրավասություն չունի կոորդինացնելու, վերահսկելու այդ՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատանքն այն դեպքում, երբ մանկապարտեզ հաճախող, համայնքի բնակիչ երեխաների ծնողների անմիջական շփումը տեղի է ունենում վարչական շրջանի ղեկավարի հետ և նրան են դիմում մանկապարտեզին վերաբերող գրեթե բոլոր հարցերով:

Ելնելով մանկապարտեզ հաճախող երեխաների շահերից՝ «Երևանի թիվ 154 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատանքներն առավել արդյունավետ և արագ կազմակերպելու համար, նպատակահարմար է այդ կազմակերպությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ենթակայությանը վերադարձնել:

Ելնելով վերոգրյալից՝ Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում «Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի N182-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը», – ասված է հիմնավորման մեջ:

Նշվել է նաև, որ խոսքը Երևանի ամենամեծ մանկապարտեզներից մեկի մասին է:



 Պիտակներ
         մանկապարտեզ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb