Երևան-Գյումրի-Երևան տոմսերն այսուհետ կվաճառվեն նաև առցանց

Իրազեկիչ 21.04.2021   13:45   38

Երևան-Գյումրի-Երևան երթուղու ԷՊ2Դ արագընթաց էլեկտրագնացքները, որոնց ուղերթները ժամանակավորապես կասեցվել են տեխնիկական պատճառներով, վերսկսում են իրենց աշխատանքը: Այսուհետ ուղևորները կարող են գնել տոմսերը նաև առցանց՝ նախապես ամրագրելով տեղերը https://www.railway.am/arm/forpassaj կայքում:  

Չվացուցակն անփոփոխ է. Երևանից արագընթացները կմեկնեն ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի ժամը 09:15-ին, Գյումրիից՝ 17:55-ին:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:


 Պիտակներ
         Երևան-Գյումրի-Երևան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb