Երևան է ժամանել ռուսական 20 ինքնաթիռ

Իրադարձային 16.11.2020   10:54   22

«Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի երկու Ան -124 «Ռուսլան» և 18 Իլ-76 ինքնաթիռները  խաղաղապահների խումբ և զրահամեքենաների խմբաքանակ են տեղափոխել Երևան: Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հերթական 18 Իլ-76 և 2 Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռները 15-րդ խաղաղապահ բրիգադի սարքավորումներով և անձնակազմով վայրեջք են կատարել Երևանում` մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու խաղաղապահ գործունեությանը: Ռուս զինծառայողները նյութական միջոցների, զենքի և զինտեխնիկայի  բեռնաթափում են իրականացրել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները Հայաստան են տեղափոխել 58 միավոր սարքավորում՝ զրահամեքենաներ, ավտոցիստերներ, էքսկավատորներ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb