«Երևան-2800» արծաթե հուշադրամը միջազգային մրցույթին զբաղեցրել է 3-րդ տեղը

Իրադարձային 25.01.2020   09:30   431

ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2018 թ․ թողարկված «Երևան-2800» արծաթե հուշադրամը Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղությունը-2019» 13-րդ միջազգային մրցույթին զբաղեցրել է 3-րդ տեղը «Տարվա հուշադրամը» անվանակարգում։

Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Դրամների համաստեղությունը-2019» մրցույթին մասնակցելու հայտով են դիմել 33 կազմակերպություններ 22 երկրներից՝ ներկայացնելով 2018 թ․թողարկված ավելի քան 220 հուշադրամ։

Հուշադրամները գնահատվել են միջազգային ժյուրիի քվեարկությամբ: 



 Պիտակներ
         հուշադրամ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon